«Նյուքասլը» գնել է Մետ Տարգետի տրանսֆերը

«Նյուքասլը» հայտարարել է «Ասթոն Վիլայի» ձախ եզրային պաշտպան Մետ Տարգետին ձեռք բերելու մասին, ով նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում վարձավճարով հանդես էր գալիս Էդի Հաուի թիմի կազմում:

26-ամյա անգլիացու պայմանագիրը «կաչաղակների» հետ նախատեսված է 4 տարով:

Transfermarkt պորտալի տվյալներով՝ պաշտպանի տեղափոխության արժեքը կազմել է 17,5 մլն եվրո։