Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը պատասխանել է այն հարցին, թե արդյոք հարձակվող Ռաֆայել Լեաուին կարելի է համարել Կրիշտիանու Ռոնալդուին հետնորդ։
«Լեաուն Ռոնալդուի հետնո՞րդն է: Նրանք նույն դիրքում չեն խաղում։ Այս առումով Կրիշտիանուն չի կարող հետնորդ ունենալ։ Ֆուտբոլում ոչ ոք չի կարող փոխարինել Ռոնալդուին, պետք չէ դա վերագրել Լեաուին։ Լեաուն պետք է լինի Լեաու:
Ռաֆայելը թիմում է, քանի որ արժանի է դրան: Եթե նա հավաքականում է 21 կամ 22 տարեկանից, դա այն պատճառով է, որ նա ապագան է։ Ապագայում ազգային թիմը վստահաբար հույսը կդնի Լեաուի վրա, և հենց դրանում էլ կլինի թիմի երկարակեցությունը»,- մարզչին է ցիտում SAPO Desporte-ն։