«Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսը մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան Twitter-ում։
Նշվում է, որ կողմերը համաձայնության են եկել անձնական պայմանագրի կետերի շուրջ։ Ուրուգվայցին տարեկան կվաստակի 8 միլիոն եվրո։ Պոտենցիալ տրանսֆերի արժեքը գնահատվում է 80 մլն եվրո։ Մերսիսայդցիներն ակտիվորեն աշխատում են գործարքը փակելու ուղղությամբ:
Նախորդ մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 34 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։