Ֆերան Տորես. «Ես մի քանի անգամ կարող էի տեղափոխվել «Ռեալ»»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերան Տորեսը հայտնել է, որ մի քանի անգամ առաջարկներ է ստացել Մադրիդի «Ռեալից»։

22-ամյա իսպանացին կատալոնական ակումբին միացել է «Մանչեսթեր Սիթիից» 2022 թվականի հունվարի 1-ին:

«Ես մի քանի անգամ կարող էի տեղափոխվել «Ռեալ»: Առաջարկներից մեկը եղավ, երբ ես Աշխարհի առաջնությունում էի և նոր էի հաստատվել «Վալենսիայի» կազմում:

Մնացած երեք առաջարկները եղել են, երբ ես ավելի երիտասարդ էի:

Այդ տարիքում կարևոր է ավելի մոտ լինել տանը։ Մենք որոշեցինք, որ պետք է կարիերաս շարունակեմ  ընտանիքիս կողքին»,- ասել է կիսապաշտպանը։

Նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում կատալոնացիների կազմում անցկացրած 25 խաղում կիսապաշտպանը դարձել է 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։