«Նապոլին» բանակցություններ է վարում կիսապաշտպան Ֆեդերիկո Բեռնարդեսկու հետ, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Նեապոլցիները ցանկանում են ֆոըտբոլիստին ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով։
Աղբյուրի տեղեկություններով՝ 28-ամյա իտալացին պատրաստ է ընդունել «Նապոլիի» առաջարկը։
Առաջիկա օրերին բանակցություններն ավարտին հասցնելու համար կողմերը կհանդիպեն։