«Մոնակոյի» կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին բուժզննում է անցել «Ռեալի» հետ պայմանագիր կնքելուց առաջ, հայտնում է Nice-Matin-ը:
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ֆրանսիացու բուժզննումն անցել է Սպլիտում (Խորվաթիա), որտեղ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը մասնակցել է Ազգերի Լիգայի Խորվաթիայի դեմ հանդիպմանը (1:1):
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «սերուցքայինները» Տչուամենիի համար առաջարկում են 80 միլիոն եվրո, իսկ բոնուսները հաշվի առնելով տրանսֆերի ընդհանուր՝ գումարը կարող է հասնել 100 միլիոնի։
Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը «Մոնակոյի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 50 խաղում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։