«Ինտերի» պաշտպան Ստեֆան դե Վրեյը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։
30-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Չելսին»։ Հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» պատրաստ է վաճառել հոլանդացուն 20 միլիոն եվրոյով։
Հիշեցնենք, որ Ստեֆան Դե Վրեյի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։