«Չելսին» և «Ինտերը» պայմանավորվել են հարձակվող Ռոմելու Լուկակուի վարձակալության շուրջ, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միլանյան ակումբը նախատեսում է երկու մրցաշրջանով վարձակալել Լուկակուին։
Հիշեցնենք, որ բելգիացին «Ինտերից» «Չելսի» է տեղափոխվել 2021 թվականի օգոստոսին։
Անցած մրցաշրջանում Լուկակուն «Չելսիի» բոլոր մրցաշարերում անցկացրած 44 խաղում խփել է 15 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։