«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հերթական անգամ խոսել է մյունխենյան ակումբում իր ապագայի մասին։
Հիշեցնենք, որ Լևանդովսկին հրապարակավ հայտարարել է, որ ցանկանում է այս ամառ հեռանալ «Բավարիայից»:
«Ես հարգում եմ «Բավարիային» և այստեղ գործող կանոնները. Բայց փոփոխությունը, հատկապես այսքան երկար ժամանակ անց, ակումբի և ֆուտբոլիստի կյանքի մի մասն է:
Հուսով եմ, որ ասածս եսասիրաբար չի հնչում: Ես պայմանագիր ունեմ, բայց փորձեցի ակումբին հայտնել, թե ինչ եմ զգում:
Այդ մասին հայտնել եմ ակումբին և հրապարակավ հայտարարել, որ որոշել եմ չերկարաձգել պայմանագիրը։ Այնպես որ, ավելացնելու ոչինչ չկա»,- ասել է Ռոբերտը: