«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին հերքել է ակումբից հեռանալու մասին լուրերը։
«Այս օրերին տարօրինակ բաներ կարդացի. Ոչ ոք ասուլիս չի հրավիրել, սա ապատեղեկատվություն է։
Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ»,- Գասպերինիի խոսքերն է մեջբերում TMW-ն։
64-ամյա իտալացին «Ատալանտան» գլխավորել է 2016 թվականի ամռանը։