Պաուլու Ֆոնսեկան շուտով կվերադառնա մարզչական աշխատանքի

Պաուլու Ֆոնսեկան առաջիկայում  կարող է աշխատանքի անցնել ֆրանսիական «Լիլում»՝ տեղեկացնում է RMC Sport-ը:

Աղբյուրի հավաստմամբ՝ Ֆոնսեկան մոտ է ֆրանսիական ակումբի հետ պայմանագիր կնքելուն։

Ֆոնսեկան ցանկանում է աշխատել Եվրոպայում, այդ պատճառով արդեն մի քանի անգամ մերժել է Հարավային և Հյուսիսային Ամերիկայի ակումբների առաջարկները։

Ֆոնսեկայի գլխավորած վերջին թիմը եղել է իտալական «Ռոման», որտեղից նա հեռացել է 2021 թվականի ամռանը։