Պաշտոնական. Ֆրեյզեր Ֆորսթերը «Թոթենհեմի» ֆուտբոլիստ

«Սաութհեմփթոնի» դարպասապահ Ֆրեյզեր Ֆորսթերը պայմանագիր է կնքել «Թոթենհեմի» հետ։ Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։

34-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան թիմին կմիանա հուլիսի 1-ին՝ իր ներկայիս ակումբի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո:

Անցած մրցաշրջանում Ֆորսթերը անցկացրել է 24 հանդիպում և բաց թողել 44 գոլ:

Ֆորսթերը «Սաութհեմփթոնում» էր 2014 թվականի օգոստոսից: