«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է տրանսֆերային փոխանակում առաջարկել «Ինտերին».
Inter Live-ի փոխանցմամբ՝ «քաղաքայինները» հետաքրքրված են Միլան Շկրինյարի ծառայություններով, սակայն նրա տրանսֆերային արժեքը (70-80 մլն եվրո) վախեցնում է անգամ մանչեսթերցի շեյխերին։ Գինը իջեցնելու համար «Սիթին» պատրաստ է միլանյան ակումբին առաջարկել 27-ամյա սլովակ պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի ծառայությունները, գումարած 30 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Շկրինյարը բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում «Ինտերի» կազմում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։ Նրա «ներաձուրիների» պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ: Անցած մրցաշրջանում 25-ամյա Զինչենկոյի հաշվին 28 հանդիպում և 5 գոլային փոխանցում։ Ուկրաինացու պայմանագիրը «քաղաքայինների» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։