Մադրիդի «Ռեալը» միացել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի համար մղվող պայքարին, հայտնում է Goal Brazil-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ժեզուսն այլևս չի ցանկանում տեղափոխվել «Արսենալ» և պատրաստ է դիտարկել այլ առաջարկներ։
Իր հերթին Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Գաբրիելի մեջ այլընտրանք է տեսնում Կիլիան Մբապպեին, ով հրաժարվել է պայմանագիր կնքել «Արքայական ակումբի» հետ։
Անցած մրցաշրջանում 25-ամյա Գաբրիել Ժեզուսը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։