«Լիվերպուլը» խոշոր գումար է առաջարկել Դարվին Նունեսի համար

«Լիվերպուլը» 100 միլիոն եվրո է առաջարկել «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունեսի համար, հայտնում է Record-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շատ տպավորված է 22-ամյա ուրուգվայցու խաղով։

Նշվում է, որ հարձակվողն արդեն հայտնել է պորտուգալական ակումբին, որ ցանկանում է տեղափոխվել «Լիվերպուլ»։

Նախորդ մրցաշրջանում Նունեսը «Բենֆիկայի» կազմում անցկացրած 41 խաղում խփել է 34 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։