Սկսվել է Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև հունիսի 16-ին կայանալիք լեգենդների հրաժեշտի հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում։ Տոմսերի արժեքն է 500-1000 դրամ։
Հունիսի 9-ից տոմսերը հասանելի կլինեն նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում։
Հիշեցնենք, որ հանդիպումից առաջ և ընդմիջմանը նախատեսվում է համերգային ծրագիր, իսկ վաճառքից ստացված ամբողջ հասույթը կուղղվի բարեգործական նպատակներին։