Հաստատվել է Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի 2-րդ տուրի Շոտլանդիա – Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։
ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ խաղի գլխավոր մրցավարն է Սեբաստիան Գիշամերը (Ավստրիա)։ Մրցավարի օգնականներն են Մաքսիմիլիան Վեյսը (Ավստրիա) և Յասմին Սաբանովիչը (Ավստրիա), 4-րդ պաշտոնյան է Քրիստոֆեր Յագերը (Ավստրիա)։ VAR-ի մրցավարն է Ֆելիքս Ցվայերը (Գերմանիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Շտեֆան Լուպը (Գերմանիա)։
Հիշեցնենք, որ Շոտլանդիա – Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 8-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։