«Ռոման» պայմանագիր կկնքի կիսապաշտպան Նեմանյա Մատիչի հետ, ով համաձայնագրի ժամկետի ավարտի պատճառով կլքի «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն.
Հռոմեական ակումբը պլանավորում է, որ սերբ ֆուտբոլիստը հուլիսին բուժզննում կանցնի։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված կլինի 1 տարով, որը կստորագրվի առաջիկայում:
Հաղորդվում է, որ 33-ամյա կիսապաշտպանի համաձայնագիրը կներառի գործակցությունը ևս 1 մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն։