Ռոբերտ Լևանդովսկին բացատրել է «Բավարիայից» հեռանալու իր ցանկությունը

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ ավելի շատ էմոցիաներ է ցանկանում և այդ պատճառով որոշել է փոխել ակումբը։

«Ես հեռանում եմ, քանի որ ցանկանում եմ ավելի շատ էմոցիաներ իմ կյանքում: Ինձ չէին ուզում մինչև վերջ լսել։ Ներսումս ինչ-որ բան մարել է: Եվ անհնար է ցատկել: Նույնիսկ եթե ցանկանում ես պրոֆեսիոնալ լինել, չես կարող կոմպենսացնել դա»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում sport.onet.pl-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լևանդովսկին 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել «Բարսելոնայի» հետ։