Մաուրո Իկարդին հայտարարել է, որ չի պատրաստվում լքել ՊՍԺ-ն

ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին սոցցանցերի իր էջերում հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ փարիզյան ակումբից՝ չնայած շրջանառվող լուրերին։

«Ես գործող պայմանագիր ունեմ՝ նախատեսված 2 տարով։ Գիտեմ, թե ինչ կլինի իմ կարիերայի հետ մոտ ապագայում։ Եվ ես ուշադրություն չեմ դարձնում, թե ինչ են գրում լրագրողները։ Ես ցանկանում եմ և պատրաստ եմ մնալ ՊՍԺ-ում»,- ասել է արգենտինացին:

Նախորդ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 30 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։