ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է փարիզյան ակումբից հնարավոր հեռացման մասին:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնում Զինեդին Զիդանի հավանական նշանակման մասին։
«Իմ պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի: Այս պահին շատ խոսակցություններ են պտտվում: Ինձ ամեն շաբաթ ազատում էին աշխատանքից։ ՊՍԺ-ն փորձում է վերակառուցվել: Նախագահը շուտով կներկայացնի իր նոր նախագիծը, բայց ես հանգիստ եմ. ՊՍԺ-ում հայտնվելու համար պետք է լավ մարզիչ լինել: Մեկուկես տարի անց ես ինձ նրանցից մեկն եմ զգում»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը։