Մարկո Արնաուտովիչը 3-րդ ֆուտբոլիստն է, ով 100 խաղ է անցկացրել Ավստրիայի ընտրանու կազմում

Հունիսի 6-ին Վիեննայում կայացավ Ավստրիա – Դանիա՝ Ազգերի Լիգայի հանդիպումը, որն ավարտվեց հյուրերի 2:1 հաշվով հաղթանակով:

Հանդիպման երկրորդ խաղակեսում տանտերերի հարձակվող Մարկո Արնաուտովիչը դուրս եկավ փոխարինման:

33-ամյա ռմբարկուի համար այդ հանդիպումը 100-րդն էր ազգային թիմի կազմում։ Նա ավստրիացի երրորդ ֆուտբոլիստն է, ով հասել է այս ցուցանիշին։ Արնաուտովիչից առաջ դա հաջողվել էր միայն Անդրեաս Հերցոգին և Ալեքսանդր Դրագովիչին։