Լուկա Մոդրիչ. «Հպարտ եմ, որ 150 խաղ եմ անցկացրել Խորվաթիայի հավաքականի կազմում»

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Ազգերի Լիգայում Ֆրանսիայի ընտրանու հետ ոչ-ոքին (1:1). 36-ամյա կիսապաշտպանի համար այս խաղը 150-րդն էր ազգային թիմի կազմում։

«Ֆենոմենալ զգացողություն է, ես ուրախ և հպարտ եմ, որ 150 հանդիպում եմ անցկացրել Խորվաթիայի հավաքականի կազմում:

Բարեբախտաբար, մենք չպարտվեցինք և կարող ենք գոհ մնալ մեր խաղից։ Մենք վերջում պարգևատրվեցինք գոլով, և պետք է շարունակենք առաջ շարժվել՝ ևս մի քանի միավոր վաստակելու նպատակով»,- ասել է կիսապաշտպանը: