Դրիս Մերտենսը մոտ է «Նապոլիից» հեռանալուն

Ըստ La Gazzetta dello Sport-ի՝ հարձակվող Դրիս Մերտենսը, ամենայն հավանականությամբ, հունիսի վերջին կհեռանա «Նապոլից». 35-ամյա ֆուտբոլիստը և նեապոլիտանական ակումբը համաձայնության չեն եկել պայմանագրի երկարաձգման շուրջ:

«Նապոլիին» մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Մերտենսը ցանկանում է նոր պայմանագիր կնքել՝ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով (այժմ նա ստանում է 5 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում): Ակումբը հնարավորություն ունի մեկ մրցաշրջանով երկարաձգել բելգիացու հետ համաձայնագրի ժամկետը՝ պահպանելով նրա ներկայիս աշխատավարձը, սակայն նեապոլիտանցիները չեն պատրաստվում ակտիվացնել այդ օպցիան։

Նշվում է, որ Մերտենսն արդեն առաջարկ է ստացել «Լացիոյից», բայց կցանկանար մնալ ներկայիս թիմում: Հարձակվողը «Նապոլիի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ 397 խաղում խփած 148 գոլով: