Դիդյե Դեշամը՝ Խորվաթիայի հետ խաղի մասին. «Ընդհանուր առմամբ գոհ եմ»

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է Ազգերի Լիգայի 2-րդ տուրի խաղում Խորվաթիայի հետ ոչ-ոքին (1:1): 2 տուրից հետո ֆրանսիացիները վաստակել են 1 միավոր. առաջին մրցափուլում աշխարհի չեմպիոնները պարտվել էին Դանիայի ընտրանուն (1:2)։

«Ես ընդհանուր առմամբ գոհ եմ, բայց ոչ ամբողջությամբ։ Մենք կարող էինք կրկնապատկել մեր առավելությունը, բայց ի վերջո գոլ բաց թողեցինք և չկարողացանք հաղթել: Սակայն արդյունքը գոհացնող է։

Սա աշխարհի առաջնությանը պատրաստվելու և մեր ունեցած բոլոր հնարավորությունները փորձելու մեր հնարավորությունն է։ Մենք այս դիմակայություններն օգտագործում ենք այդ նպատակով»,- Դեշամի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։