ՊՍԺ-ի նախկին վինգեր Անխել դի Մարիան կարծում է, որ Լիոնել Մեսսին կշահի փարիզյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Մաուրիսիո Պոչետինոյի հրաժարականից։
«Կարծես թե այնտեղ էլ են ուզում, որ նա հեռանա։ Դա մեծ մարտահրավեր կլինի, բայց Մեսսին կհաղթահարի դժվարությունները։ Դա կօգնի նրան էլ ավելի լավը դառնալ հաջորդ մրցաշրջանում»,- ասել է Դի Մարիան TyC Sports-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 50-ամյա մասնագետը պայմանագիր ունի փարիզյան ակումբի հետ մինչև 2023 թվականի հունիսի 30-ը, սակայն նրա հետ գործակցությունը նախատեսված ժամկետից շուտ կդադարեցվի։