Անդրեա Բելոտտին կարող է տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն

«Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտտին «Մոնակոյի» տրանսֆերային նպատակն է, հայտնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն:

Իտալացու գործող պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է հունիսի 30-ին, իսկ կողմերը համաձայնության չեն եկել երկարաձգել այն։ Ամենայն հավանականությամբ, 28-ամյա ֆուտբոլիստը թիմից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։ «Մոնակոն» հետաքրքրված է հարձակվողի անվճար տրանսֆերով:

Ավարտված մրցաշրջանում Բելոտտին Ա Սերիայում մասնակցած 16 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։