Ալեքսանդր Զինչենկոն՝ լոնդոնյան ակումբների դիտակետում

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն այս ամռանը կարող է լքել «քաղաքաբնակների» ճամբարը։

Ինչպես հայտնում է Evening Standard-ը՝ ուկրաինացին հայտնվել է լոնդոնյան ակումբների՝ «Արսենալի» և «Վեսթ Հեմի» թիրախում:

Նշվում է, որ մանչեսթերյան ակումբը չի խոչընդոտի պաշտպանի հեռանալուն։ Անձամբ Զինչենկոն դեռ չի մտածել իր ապագայի մասին, քանի որ կենտրոնացած է ազգային հավաքականում մրցելույթների վրա, որը պետք է մի շարք հանդիպումներ անցկացնի Ազգերի Լիգայի շրջանակում։

2021/22 մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել 28 անգամ և դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ։