«Չելսին» որոշել է միջամտել «Մանչեսթեր Սիթիի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Գաբրիել Ժեզուսի տրանսֆերի հսմար մղվող պայքարին։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «թոշակառուները» պատրաստ են մրցակցել «Արսենալի» ու Մադրիդի «Ռեալի» հետ, որոնք նույնպես հետաքրքրված են 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։
Անցած մրցաշրջանում Ժեզուսը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
Ըստ շրջանառվող լուրերի՝ ֆուտբոլիստը որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»: