«Բարսելոնան» հետաքրքրված է արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիայի ծառայություններով։
Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին անձամբ է զրուցել 34-ամյա արգենտինացու հետ՝ քննարկելով համագործակցության հնարավորությունը, հայտնում է AS-ը։
Վինգերը, ում պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին, արդեն հայտարարել է ֆրանսիական ակումբից հեռանալու մասին։
Անխել Դի Մարիան նախորդ մրցաշրջանում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: