«Յուվենտուսը» բանակցություններ է վարում Մադրիդի «Ատլետիկոյի» հետ՝ հարձակվող Ալվարո Մորատային Մոյզ Քինի հետ փոխանակելու համար:
Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, մոտ ժամանակներս իտալական ակումբի ղեկավարությունը ավելի վճռական գործողություններ կձեռնարկի տրանսֆերը ավարտին հասցնելու համար։
29-ամյա Մորատան ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
22-ամյա Քինը ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։