Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն պատասխանել է այս ամառ ակումբից հնարավոր հեռանալու մասին հարցին։
Այս ամառ կհեռանա՞մ «Ռեալից», թե՞ ոչ. Ի վերջո պետք է փաստել, որ ցականում եմ մնալ, ակումբում։ Շուտով կխոսեմ ակումբի ղեկավարության հետ։
Ես ցանկանում եմ կանոնավոր խաղաժամանակ ստանալ, դա ինձ համար կարևոր է»,- Ասենսիոյի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ասենսիոյի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։
2021/22 մրցաշրջանում ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։