ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է հարձակվող Կիլիան Մբապպեի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց հրաժարվելու մասին։
«Նա ճիշտ է վարվել. ատում եմ, երբ մարդիկ զոհ են ձևանում։ Իրականությունն այն է, որ ֆուտբոլիստը բանակցել է այլ ակումբի հետ մի ամբողջ տարի։
Նա անհանգիստ էր, բայց կենտրոնացած էր այն ամենի վրա, ինչ պետք է աներ: Ուրախ ենք, որ նա մնում է»,- ասել է մասնագետը։
Հարձակվողը վերջերս նոր պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ՝ մինչև 2025 թվականի ամառը։