Կիսապաշտպան Լուկա Մոդրիչը և Մադրիդի «Ռեալը» պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի չորեքշաբթի օրը՝ հունիսի 8-ին:
Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականը։ Բացի այդ, 36-ամյա խորվաթը խաղային կարիերայի ավարտից հետո հնարավորություն կունենա աշխատել ակումբի համակարգում։
Հիշեցնենք, որ խորվաթ կիսապաշտպանը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել անգլիական «Թոթենհեմից» 2012 թվականի օգոստոսին։ Ակումբի հետ նա նվաճել է 20 տիտղոս։
Ավարտված մրցաշրջանում Մոդրիչը մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 45 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։