«Լիվերպուլը» դիտարկում է «Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչին՝ որպես Սադիո Մանեի հնարավոր փոխարինող։
«Չելսին» պատրաստ է վաճառել 23-ամյա ֆուտբոլիստին 50 միլիոն եվրոյով, հայտնում է TodoFichajes-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պուլիշիչը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում» կամ «Միլանում»:
Կիսապաշտպանի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։
2021/22 մրցաշրջանում Պուլիշիչը մասնակցել է «Չելսիի» 38 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։