«Լիդսի» հարձակվող Ռաֆինյա Դիասը մերժել է «Լիվերպուլի» առաջարկը։ 25-ամյա բրազիլացին ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Sport.es-ը
Ավելի վաղ խոսվում էր, որ «Լիդսը» ցանկանում է ֆուտբոլիստի համար մինչև 60 միլիոն ֆունտ ստերլինգ ստանալ:
Սակայն կատալոնական ակումբը չի կարողանա իրեն թույլ տալ գնել այս տրանսֆերը, քանի դեռ չի կայունացրել թիմի ֆինանսական վիճակը:
Ավարտված մրցաշրջանում Ռաֆինյան «Լիդսի» կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Բրազիլացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: