«Ինտերը» իր հարձակվողի ծառայություններն առաջարկել է «Բարսելոնային»

«Ինտերը» թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի ծառայություններն առաջարկել է «Բարսելոնային»։

Սակայն կատալոնական ակումբը հետաքրքրված չէ 33-ամյա չիլիացու ծառայություններով՝ ֆուտբոլիստի տարիքի պատճառով, հայտնում է Sport.es-ը։

«Ինտերը»  պլանավորում է վաճառել մի շարք ֆուտբոլիստների՝ թիմի աշխատավարձի ֆոնդը կրճատելու համար, Սանչեսը հայտնվել է վաճառքի ենթակա ֆուտբոլիսների ցանկում:

Ալեքսիս Սանչեսի պայմանագիրը «Ինտերի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։

«Բարսելոնայի», «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողը նախորդ մրցաշրջանում «ներաձուրիների» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: