Էրիկ տեն Հագը կազմել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակների ցանկը

«Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է լրջորեն ուժեղացնել թիմի կազմը:

Goal-ի՝ տեղեկություններով մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդում» ցանկանում է տեսնել Նգոլո Կանտեին, Ֆրենկի դե Յոնգին, Դեկլան Ռայսին և Կալվին Ֆիլիպսին:

Տեն Հագը  ցանկանում է  թիմ հրավիրել նաև «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսին:

Տեղեկություն կա, որ ակումբը տրանսֆերների վրա պատրաստ է ծախսել մինչև 200 միլիոն եվրո: