«Նյուքասլը» չի ցանկանում վճարել Ատլետիկոյի» կիսապաշտպանի հրաժարագինը

«Նյուքասլը» հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Յանիկ Կարասկոյի ծառայություններով, հայտնում է AS-ը։

28-ամյա բելգիացու պայմանագրում նախատեսված է 55 միլիոն եվրո հրաժարագին, սակայն «կաչաղակները» պատրաստ չեն նման գումար վճարել եւ ցանկանում են իջեցնել տրանսֆերի գինը։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։

2021/22 մրցաշրջանում Կարասկոն «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։