Մարիո Գյոտցեն բանակցում է պորտուգալական ակումբի հետ

ՊՍՎ-ի կիսապաշտպան, Մարիո Գյոտցեն կարող է կարիերան շարունակել «Բենֆիկայում»։

Ինչպես տեղեկացնում է A Bola-ն, 30-ամյա կիսապաշտպանն արդեն բանակցություններ է վարում լիսաբոնյան ակումբի հետ։

Գերմանացու տրանսֆերը հավակնում են գնել նաև «Միլանը» և «Ռոման»:

Գյոտցեի պայմանագիրը ՊՍՎ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը:

Ավարտված մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում 52 խաղում դարձել է 12 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։