Հարի Քեյնը հստակ դիրքորոշում ունի իր ապագայի վերաբերյալ

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը պատրաստ է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է Evening Standard-ը։

28-ամյա անգլիացին գոհ է Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ թիմի առաջընթացից և հույս ունի, որ ակումբը կարող է գավաթներ նվաճել հաջորդ մրցաշրջանում, տեղեկացնում է աղբյուրը:

Անգլիայի 2021/22 մրցաշրջանի արդյունքներով «Թոթենհեմը» զբաղեցրեց չորրորդ տեղը և Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճեց։

Քեյնն ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։