Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը խոսել է այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, չի հեռանա ակումբից այս ամռանը:
«Ես բազմիցս ասել եմ, որ Կրիշտիանուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Յունայթեդում» մնալու որոշմանը, ապա դա նրա ընտրությունն է։ Ես չէ, որ պետք է որոշեմ՝ դա լա՞վ է, թե՞ վատ:
Դա անձնական որոշում է։ Քչերը հնարավորություն ունեն խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»՝ աշխարհի ամենամեծ ակումբներից մեկում։ Եվ Կրիշտիանուն դա անում էր այս բոլոր տարիներին (խաղալով ուժեղագույն ակումբներում)»,- Սանտուշի խոսքերն է մեջբերում Goal-ը։