Դանի Ալվեսը և Չավին կհանդիպեն

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը պատրաստ է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, հայտնում է AS-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը կերկարաձգի պայմանագիրը կես տարով՝ մինչև 2023 թվականի ամառ։

Ալվեսը շուտով կհանդիպի գլխավոր մարզիչ Չավիի հետ՝ քննարկելու համագործակցության մանրամասները:

Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը Լա Լիգայում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ալվեսը կատալոնական ակումբ է վերադարձել 2021 թվականի նոյեմբերին։ Նա նախկինում հանդես է եկել «Բարսելոնայում» 2008-ից 2016 թվականներին: