ԱԱ-2022-ի 32 մասնակիցներից 30-ը հայտնի են

Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության 32 թիմերից 30-ն արդեն հայտնի են։

ԱԱ-2022-ում եվրոպական հավաքականների թվում կլինեն Անգլիան, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Իսպանիան, Հոլանդիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սերբիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Շվեյցարիան և Ուելսը:

Հարավային Ամերիկա՝ Արգենտինա, Բրազիլիա, Էկվադոր, Ուրուգվայ:

Աֆրիկա՝ Գանա, Մարոկկո, Սենեգալ, Կամերուն, Թունիս:

Ասիա՝ Իրան, Քաթար, Սաուդյան Արաբիա, Հարավային Կորեա, Ճապոնիա։

Հյուսիսային Ամերիկա՝ Կանադա, ԱՄՆ, Մեքսիկա:

Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը կանցկացվի Քաթարում՝ այս տարվա նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։