Քրիստիան Էրիկսենի տրանսֆերի համար պայքարին ևս մեկ ակումբ է միացել

«Բրենթֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հայտնվել է «Էվերթոնի» դիտակետում: Ակումբը պատրաստ է պայմանագիր առաջարկել 30-ամյա դանիացուն, հայտնում է Daily Mirror-ը։

Ավելի վաղ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության էին ցուցաբերում նաև «Մանչեսթեր Յունայթեդ», «Թոթենհեմը» և «Լեսթերը»։

«Բրենթֆորդը» նույնպես ցանկանում է թիմում պահել Էրիկսենին: «Մեղուները» պատրաստ են դանիացուն դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Կիսապաշտպանը «Բրենթֆորդում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից՝ առաջնության 10 խաղում դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ամռանը նա կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ։