Հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին որոշել է հեռանալ «Բավարիայից»: Ֆուտբոլիստը մտադիր է կարիերան շարունակել այլ ակումբում, հայտնում է Sport1-ը։
33-ամյա լեհը բոյկոտ է հայտարարել մյունխենյան ակումբի ղեկավարությանը։ Նա չի պատրաստվում բանակցություններ վարել ակումբի հետ։
Լևանդովսկու գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: Նախկինում ակումբի ղեկավարությունն հրաժարվում էր վաճառել Ռոբերտի տրանսֆերը։