«Ֆեյենորդի» պաշտպան Մարկոս Սենեսին կարող է կարիերան այլ ակումբում շարունակել, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա արգենտինացուն հավակնում են «Ինտերը», «Ռոման» և «Սևիլիան»:
2021/22 մրցաշրջանում Սենեսին «Ֆեյենորդի» կազմում անցկացրած 48 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո: