«Միլանը» ցանկանում է ձեռք բերել Բունդեսլիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին

«Միլանը» ցանկանում է ձեռք բերել «Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի տրանսֆերը, հայտնում է Mundo Deportivo-ն:

24-ամյա ֆրանսիացուն հավակնում են գնել նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան», «Ռեալը» և ՊՍԺ-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լայպցիգը» չի պատրաստվում վաճառել հարձակվողին այս ամառ, իսկ ֆուտբոլիստը համաձայնել է երկարաձգել պայմանագիրն

ակումբի հետ։ Իտալական ակումբը, այնուամենայնիվ պաշտոնական առաջարկով կդիմի գերմանական կողմին:

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին «Լայպցիգի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:

Ընդհանուր առմամբ Նկունկուն «Լայպցիգի» կազմում ֆուտբոլիստը անցկացրել է 51 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 35 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։