«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները կիսվել է հարձակվող Սերժ Գնաբրիի ապագայի մասին իր կարծիքով։
«Մենք երկար ժամանակ է ինչ բանակցում ենք Սերժի հետ։ Ցավոք, մենք դեռ համաձայնության չենք եկել։
Կան տարբեր ակնկալիքներ, բայց մենք աշխատում ենք համաձայնության հասնելու ուղղությամբ», – ասել է նախագահը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբը 26-ամյա գերմանացուն տարեկան 19 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր է առաջարկել, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը։
Նախորդ մրցաշրջանում Գնաբրին «Բավարիայի» կազմում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։