«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը կարող է տեղափոխվել «Արսենալ»: Լոնդոնյան ակումբը պատրաստ է նրան շաբաթական 200 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ վճարել, հայտնում է Daily Mail-ը։
25-ամյա բրազիլացին ցանկանում է խաղալ մի թիմում, որտեղ ավելի շատ խաղային պրակտիկա կստանա։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: Portal Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 50 միլիոն եվրո: